Ըստ բրիտանական «TheSun» թերթի՝ մրցաշրջանի ավարտից հետո Ժոզե Մոուրինյոյին նոր պայմանագիր կառաջարկեն, համաձայն որի պորտուգալացի մասնագետի պայմանագրի ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով:
Մոուրինյոն նախորդ տարվա ամռանն էր եռամյա պայմանագիր ստորագրել «Յունայթեդի» հետ, և ըստ այդ պայմանագրի դեռ երկուսուկես տարի պետք է գլխավորի թիմը: Չնայաժ ԱՊԼ-ում թիմի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, սակայն ներկա պահին «Յունայթեդը» 6-րդն է։ Մանչեսթերյան ակումբի ղեկավարները կարծում են, որ պորտուգալացին հենց այն մարդն է, ով կվերադարձնի «Յունայթեդի» փառահեղ ժամանակները: Ակումբի ղեկավարությունը ծրագրում է մրցաշրջանի ավարտից հետո բանակցել պայմանագրի երկարաձգման շուրջ և Մոուրինյոյին 150-200 մլն. ֆունտ տրամադրել՝ ամառային տրանսֆերյաին արշավի համար:
Vesti.am