Ինչպես տեղեկացնում է armsport.am կայքը՝ այսօր, փետրվարի 9-ին թարմացվել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 4 հորիզոնականով և զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում՝ 1635 միավորով, Արգենտինայի ընտրանին է: Նրան հաջորդում է Բրազիլիայի ընտրանին, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի հավաքականը:
1. Արգենտինա - 1635 միավոր 2. Բրազիլիա - 1529 3. Գերմանիա - 1433 4. Չիլի – 1386 5. Բելգիա - 1371 6. Ֆրանսիա – 1313 7. Կոլումբիա - 1304 8. Պորտուգալիա - 1240 9. Ուրուգվայ - 1195 10. Իսպանիա - 1168 15. Լեհաստան - 1101 24. Թուրքիա - 857 40. Ռումինիա - 688 49. Դանիա - 657 61. Ռուսաստան - 592 64. Չեռնոգորիա - 549 82. Հայաստան - 422 89. Ադրբեջան - 388 96. Ղազախստան - 352 125. Վրաստան - 263