Foto

Մահացել է Կիևի Դինամոյի և ԽՍՀՄ հավաքականի նախկին դարպասապահը

Փետրվարի 8-ին, 57 տարեկանում մահացել է լեգենդար դարպասապահ Վիկտոր Չանովը։ Ինչպես փոխանցում է «Գորդոն» պարբերականը մահը վրա է հասել ժամը 19:50-ին։ Չանովը 1978-1981 թվականներին խաղացել է Դոնեցկի «Շախտյորում», այնուհետև 9 տարի անցկացրել է Կիևի «Դինամոյում»։

Լեգենդար դարպասապահը ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 21 խաղ: Նա ԽՍՀՄ եռակի չեմպիոն է, ԽՍՀՄ հնգակի գավաթակիր և Գավաթակիրների գավաթի հաղթող։

Vesti.am