Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հանդես են գալու շախմատի աշխարհի առաջնությունում:
Առաջին շրջանում Էլինա Դանիելյանի մրցակիցը լինելու է Պադմինի Ռութը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի Նի Շիցյունի հետ:
Առաջնության բացման արարողությունը տեղի է ունենալու փետրվարի 10-ին, իսկ առաջին տուրի հանդիպումները՝ փետրվարի 11-ին:
Vesti.am