Foto

Դևիդ Հեյ. Միայն մեծ չեմպիոնական մենամարտեր

Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի բռնցքամարտիկ Դևիդ Հեյը ցանկություն է հայտնել ռինգ դուրս գալ IBF վարկածով չեմպիոն Էնթոնի Ջոշուա և նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկո մենամարտի հաղթողի հետ։ Այդ մենամարտը տեղի է ունենալու ապրիլի 29-ին՝ Լոնդոնում։

«Ես կցանկանայի հանդիպել աշխարհի չեմպիոնի հետ՝ մարդու, ով բոլորի կարծիքով առաջինն է, և հաղթել նրան։ Շատերը կարծում են, որ աշխարհի թիվ 1 բռնցքամարտիկը կորոշվի  Ջոշուա-Կլիչկո մենամարտի ժամանակ, այդ իսկ պատճառով ցանկանում եմ հանդիպել հաղթողին՝ իմ ուժերը փորձելու համար։ Միայն մեծ չեմպիոնական մենամարտեր, միշտ էլ այսպիսին է եղել իմ կարգախոսը»,- Դևիդ Հեյի խոսքերն է մեջբերում allboxing.ru-ն։

Vesti.am