Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն կարծում է, որ ԱՄՆ-ն ԱԱ 2026-ն անցկացնելու ամենահարմար թեկնածուն է։ Քանի որ 2026-ի Աշխարհի առաջնությանը 32 թիմի փոխարեն մասնակցելու է 48 թիմ։ Ռումենիգեի կարծիքով ԱՄՆ-ի ենթակառուցվածքները և խաղի նկատմամբ եղած կիրքը կնպաստեն մրցաշարը լավագույնս կազմակերպելուն։ Այդ մասին Ռումենիգեն ասել է «Bild»-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Վատ չէր լինի մրցաշարն Ամերիկայում անցկացնելը, այնտեղ ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունն ու էնտուզիազմը բարձր մակարդակի վրա է»։
Vesti.am