Foto

Գյումրիում 5 մանկահասակ երեխաների հայրն անզորությունից ինքնասպանություն է գործել

Գյումրու կիսախարխուլ շինություններից մեկում պատսպարված 5 մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքի հայրը օրերս ինքնասպանություն է գործել`  վերջերս դատարկաձեռն վերադառնալով Ռուսաստանից։ Ամիսներ առաջ  նա ՌԴ էր մեկնել աշխատանք գտնելու հույսով:

«Շիրակ» կենտրոնը հայտնում է, որ կինը տղամարդուն կախված է գտել քաղաքամերձ մի գյուղի գոմում, որտեղ վերջերս նա աշխատանքի էր ընդունվել որպես անասնապահ: «Մեքենա էր վերցրել, նպատակ ուներ  էս տարի  գնար խոպան, գար։ Ահագին  պարտքեր ուներ, պարտքերը պիտի փակեր: Կըսեր` ապրանք տանինք գյուղերը, փոխանակենք, ապրենք: Երեկ չէ առաջին օրը խմոր սարքեցի, որ հաց թխեի, որ իրեն հաց ուղարկեի «Գազելով», առավոտյան 7-ից զանգի, զանգի չպատասխանեց։ ժամը մեկի «Գազելով» գնացի, գոմի մեջը էդ վիճակում գտա»,-պատմել է ընտանիքը մայրը՝ Լուսինեն: https://www.youtube.com/watch?v=rm4zQU7Y3Ss