Foto

Հայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի

Հայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում ընդունեց «Փյունիկին»։

Խաղի հաշիվն արդեն 5-րդ րոպեին բացեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Իասոնաս Պիկիսը։ 21-րդ րոպեին Վիտինես Չիմոյո Ժոաո Կուեմբոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Սակայն առաջին խաղակեսի ավարտին՝ 43-րդ րոպեին, «Ալաշկերտին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Մուիս Ադեբայո Հուսեյնը։

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը։ 75-րդ րոպեին Կարեն Նալբանդյանը 11-մետրանոց հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը։ Ընդամենը րոպեներ անց՝ 84-րդ րոպեին, Դոմի Ժորես Մասումոն արդեն առաջ մղեց «Ալաշկերտին»։ Այնուամենայնիվ, «Փյունիկը» կարողացավ խուսափել պարտությունից. մրցավարի կողմից ավելացված ժամանակում՝ 90+6-րդ րոպեին, Իասոնաս Պիկիսը դարձավ դուբլի հեղինակ և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 3-3։

«Ալաշկերտը» 15 միավորով 4-րդ տեղում է: «Փյունիկը» 21 միավորով 2-րդն է:

Հաջորդ տուրում «Ալաշկերտը» կհյուրընկալվի «Արարատ-Արմենիային», իսկ «Փյունիկը» սեփական հարկի տակ կմրցի ԲԿՄԱ-ի հետ։