Foto

ԱՄՆ-ում ընտրությունների պատճառով նավթի գները իջել են 45 դոլարից

ԱՄՆ նախագահի ընտրությունների նախնական արդյունքների ֆոնին «Brent» ապրանքանիշի նավթի գները 2016թ. օգոստոսից հետո առաջին անգամ մեկ բարելի համար իջել է 45 դոլարի նիշից, տեղեկացնում է Lenta.ru-ն:

«Brent» ապրանքանիշի նավթն արժե 44.8 դոլար, ինչը վաճառքների մեկնարկին հայտարարված գնից 2.2 տոկոսով ցածր է: «WTI» ապրանքանիշի նավթը էժանացել է 3 տոկոսով` հասնելով 43.6 դոլարի:

Ոսկին թանկացել է 2.63 տոկոսով կամ 33 դոլարով` տրոյական ունցիայի համար:

Vesti.am