Foto

Ռուսաստանյան շուկայում հայկական պանիրները զբաղեցրել են եվրոպականների տեղը

Երկու տարի առաջ հակառուսական սանկցիաները ոչ միայն խթանել են տեղական արտադրությունը, այլ նաև նպաստել են «BRICS»-ի և ԵԱՏՄ-ի երկրների հետ տնտեսական կապերի խորացմանը, գրում է Newinform.com-ը:

Համաձայն լրատվականի տեղեկության՝ եվրոպական պանիրների փոխարեն արդեն իրենց դիրքերն են ամրապնդել հայկական արտադրության պանիրները:

Նշվում է, որ Հայաստանն իր կլիմայական պայմաններով ոչնչով չի զիջում Եվրոպային, սակայն նախկինում հայկական պանիրների համար դժվար էր մրցակցել եվրոպական տեսակների հետ տեխնոլոգիական հետամնացության և ավելի թույլ լոբբինգի պատճառով:

Հայկական «Գաուդան» կամ «Մաասդամը» այս պահին ոչնչով չեն զիջում արտասահմանում արտադրվածներին:

Սկսած 2014 թվականից, Հայաստանը մի քանի անգամ մեծացրել է պանիրների և այլ կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան:

Vesti.am