Foto

Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 30-ին

Վրաստանի 50 ընտրատեղամասերում մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 30-ին: Այդ մասին հաղորդում է Վրաստանի ԿԸՀ մամլո ծառայությունը, փոխանցում է «Regnum» գործակալությունը:

Համաձայն տեղեկությունների, այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքները չեղարկվել են, կրկնակի քվեարկություն է նշանակվել հոկտեմբերի 22-ին: Մարնեուլիում 36-րդ ընտրատարածքի 48-րդ ընտրատեղամասում կանցկացվեն կրկնակի խորհրդարանական մեծամասնական ընտրություններ, իսկ Զուգդիդիի 66-րդ ընտրատարածքի 79-րդ և 108-րդ ընտրատեղամասերում ինչպես խորհրդարանական մեծամասնական ընտրություններ, այնպես էլ ՏԻՄ ղեկավարների ընտրություններ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին, Վրաստանում անցկացվել է խորհրդարանական ընտրություններ: Ձայների նախնական հաշվարկի համաձայն «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 46,68%-ը, «Միասնական ազգային շարժումը»՝ 27,11%-ը, իսկ «Հայրենասերների ալյանսը»՝ 5,01%-ը:  Բոլոր մյուս կուսակցություններն ու ճակատները չեն հաղթահարել 5%-անոց շեմը: Մեծամասնական ընտրակարգով 23 շրջանում հաղթանակ է տարել «Վրացական երազանքը», իսկ 50 շրջանում պետք է անցկացվի երկրորդ փուլ:

Vesti.am