Հայաստանը չի կորցրել իր կարևորությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Ըստ Ոսկանյանի, Իրանը պատրաստ է իրական քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ՝ հատկապես զարգացնելու տրանսպորտային և կապի ոլորտը: Խոսքը, մասնավորապես, Հայաստանի կողմից Իրանին համացանցային աջակցության տրամադաման, իսկ իրանական կոմից Հայաստանով Պարսից ծոցը Սև ծովին միացնելու ճանապարհի իրագործման մասին է:
-Կարելի է ակնկալել, որ այդ հսկայական բեռնափոխադրումները, որոնք կապելու են Հնդկաստանը և Չինաստանը Եվրոպայի հետ, կարող են անցնել Հայաստանի ուղով,- նկատել է բանախոսը:
Հայաստանով ճանապարհը ենթադրվում է, որ պետք է անցնի ավտոմայրուղով՝ Մեղրիից Երասխ, դրանից հետո՝ Երասխից գնացքով մինչև Փոթի:
Vesti.am