«Դո՜ւրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող Արմեն Եփրեմյանը էլեկտրոնային հաշվիչների խախտումների բացահայտման համար ուսումնասիրություններ է իրականցրել Երաևան քաղաքում: Ըստ նրա՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հաշվիչների 70-80%-ն աշխատում է ի վնաս բնակչի:
-Հոսանքի շեղում նախատեսվում է 5%-ի չափով: Լինում են դեպքեր, երբ մարդիկ ինձ գրում են, որ հոսանքի լարումը 240 Վ է, ինչը 5%-ից ավելի է շեղվում: Փաստորեն, սպառողը մուծում է իր ծախսից 10 տոկոս ավելի-, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արմեն Եփրեմյանը:
ՀԷՑ-ի Կենտրոն տարածքային համակարգման տնօրեն Դավիթ Ղազինյանն էլ նշել է, որ ՀԷՑ-ում տեղյակ են էլեկտրոնային հաշվիչների առաջացրած խնդիրներին, հանձնաժողով է կազմվել և զբաղվում են այդ խնդիրների լուծմամբ:
-Հաշվիչները խախտվում են ոչ մարդկային գործոնից ելնելով, իսկ ինչ վերաբերում է հոսանքի լարմանը, մեր աշխատակիցները շատ արագ արձագանքում են: Չեմ կարող համաձայնել, որ 240 Վ լարման դեպքում հաշվիչն արագ է պտտվում,-ասել է Ղազինյանը:
«Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանն էլ նշել է, որ իրենք դիմել են Հանրային ծառայությունները կարգարավորող հանձնաժողովին, խնդիրների կարգավորման համար, սակայն այնտեղից պատասխանել են, որ իրենք միայն 3 դիմում են ստացել:
-Սա տեխնիկական խնդիր է ուրիշ խնդիր չկա, իսկ տեխնիկական խնդիրներն ունենում են տեխնիկական լուծումներ, որոնք պետք է արագացնել: Հասկանալի է, որ կան բարդրություններ, սակայն դրանք կարելի է լուծել: ՀԷՑ-ը հապաղում է աշխատանքներ տանելու ուղությամբ,-նշել է Պողոսյանը:
Vesti.am