Foto

Զախարովա. Թուրքիայի հետ հարաբերությունները կաղարդական փայտիկի օգնությամբ վերականգնել չի կարելի

Թուրքիայի հետ հարաբերությունները կախարդական փայտիկի օգնությամբ վերականգնել չի կարելի, ակնհայտ է, որ ժամանակ  է պետք: Այդ մասին, ինչպես նշում է «ТАСС»-ը, հուլիս 14-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հարաբերությունները փչացնելը միշտ էլ հեշտ է, դրա համար միայն մեկ կրակոց է պետք: Վերականգնելը հեշտ չէ, քանի որ մենք կախարդական փայտիկ չունենք: Մենք խոսում ենք այն մասին, որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է դիվանագետը:

Vesti.am