«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 5-ին կազմակերպվել էր արդեն ավանդույթ դարձած տոնական քայլերթ՝ նվիրված ՀՀ Սահմանադրությանը և պետական խորհրդանշաններին: Քայլերթը մեկնարկեց Երևանի Ազատության հրապարակից (ժամը 19:00), շարունակվեց Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Աբովան-Թումանյան երթուղով և ավարտվեց Ազատության հրապարակում։ Քայլերթն ուղեկցում էին զինվորական և ոստիկանական նվագախմբերը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը, ՀԲԸՄ Երևանի սկաուտական փողերախումբը և ուղղաթիռը, որին ամրացված էր եռագույնը: Մասնակցիները պարզած տարել են 125 մետր երկարությամբ ՀՀ պետական դրոշը (տրամադրված Մուշեղ Գասպարյանի կողմից) և 100 մետր երկարությամբ Արցախի դրոշը (տրամադրված «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության կողմից) և ՀՀ պետական զինանշանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի ներկայացուցիչները, Երևանի վարչական շրջանի ներկայացուցիչները, 40-ից ավելի հասարակական կազմակերպություններ և ուս. խորհուրդներ. նպատակն էր համախմբել երիտասարդներին պետական խորհրդանիշների շուրջ: Տոնական քայլերթի ավարտին (ժամը 20:00) Ազատության հրապարակում մեկնարկեցին ՀՀ ՊՆ և ՀՀ ոստիկանության նավագախմբերի և պատվո պահակախմբերի, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների, ՀԲԸՄ Երևանի սկաուտական փողերախմբի ցուցադրությունները: Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի և «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հետ համատեղ: Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Երևանի սկաուտական խմբի ֆինանսական օժանդակության շնորհիվ ձեռք էին բերվել դրոշներ, որոնք տոնն էլ ավելի լիակատար դարձրին: «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանին, ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններին, ՀՀ ոստիկանությանը, Պոլիտեխնիկական ուսանողական խորհուրդին, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիային և Հայկական բարեգործական ընդհանուր միության Երևանի սկաուտական խմբին կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար:
Vesti.am