Ռոքֆելլերի անվան ինստիտուտի գիտնականների խումբը պարզել է, որ մարդու իմունային անբավարարության վիրուսը հնարավոր է ճնշել առանց ավանդական հակառետրովիրուսային դեղերի շարքի՝ հատուկ հակամարմինների օգությամբ, որոնք ստացվում են մարդկային օրգանիզմներից, հայտնում է life.ru-ն՝ հղում անելով «Nature»-ին:
Հաղորդվում է, որ սովորական հիվանդները այդ հակամարմինների ներարկումից հետո լավ արդյունքներ են ունեցել։ Սակայն դեռ վաղ է խոսել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոցի ստեղծման մասին:
Vesti.am