Foto

Անկախության օրն անցել է առանց միջադեպերի․ ՆԳՆ

Անկախության օրվան նվիրված միջոցառումների անխոչընդոտ ընթացքն ապահովելու համար ՆԳՆ ծառայություններն աշխատել են արտակարգ ռեժիմով։

Ոստիկանության 4 հենասյունային ծառայությունները պահպանել են հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ Փրկարար ծառայության աշխատակիցները միջոցառման անցկացման վայրում իրականացրել են հերթապահություն։

«Պատահական չէ, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներով Հայաստանը դասվում է աշխարհի ամենաապահով երկրների շարքին։
Ոստիկանների և փրկարարների համակարգված աշխատանքի շնորհիվ բազմամարդ միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել։
Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է կատարելագործել ենթակա ծառայությունների աշխատանքը՝ քաղաքացիների և Հայաստան այցելող հյուրերի անվտանգությունն առավել բարձր մակարդակով ապահովելու համար»,-ասվում  ՆԳ նախարարության հաղորդագրությունում: