Foto

Իտալիայի ընդդիմությունը պահանջում է խորհրդարանում քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը

Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի կազմում ընդգրկված ընդդիմադիր խորհրդարանականների խումբը պահանջում է մինչև հուլիսի 31-ը Իտալիայի խորհրդարանում քննարկել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման հարցը, հայտնում է life.ru-ն՝ հղում անելով «РИА Новости»-ին:

ԶԼՄ-ների տվյալներով՝ հակառուսական պատժամիջոցները մինչև 2017-ի հունվարի 31-ը երկարաձգելու հարցի շուրջ պատգամավորները խիստ քննադատությամբ  են հանդես եկել:

Vesti.am