Մեր պետական բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբների է հասել՝ 1,4 միլիարդ դոլար այս տարի, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը՝ նշելով, թե ինչ տրամաբանությամբ են հանձնաժողովներն ընտրել։
«Պետք է կարողանանք այդ ծախսերը վերահսկել։ Ամսական 120 միլիոն դոլարից ավելի մենք վարկ ենք վերցնում, որ պետությունը իր ծախսերը ֆինանսավորի։
1,4 միլիարդ դոլարը պատմականորեն ամենամեծ ճեղքվածքն է, պետք է վերահսկել, որ դա չլինի»,-ընդգծեց Կարապետյանը։









