Միլիարդատեր ու գործարար Ջորջ Սորոսը կարծում է, որ Ռուսաստանը վերածվում է համաշխարհային գերտերության, այն ժամանակ երբ Եվրամիությունը կործանվում է: Այդ մասին տեղեկացնում է «Deutche Welle»-ը:
Սորոսի խոսքով, դա իրեն հիշեցնում է այն ժամանակները, երբ քանդվում էր «Խորհրդային Միությունը, իսկ Եվրոպան զարգանում ու բարգավաճում էր»: Սորոսը ենթադրում է, որ Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները կզարգանային ավելի վաղ, եթե Արժույթի միջազգային հիմնադրամն իր հերթին լսեր նրա խորհուրդը և «Արևմուտքի կողմից աջակցություն ցուցաբերեր ոչ թե կառավարությանը, այլ կոնկրետ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են կենսաթոշակային բարեփոխումները կամ գործազրկության խնդիրների լուծումը»:
Vesti.am