Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցն առաջարկել է հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ի պատասխան Մինսկի արձանագրության յուրաքանչյուր քայլի կատարման, հայտնում է vesti.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հակառուսական պատժամիջոցները չեն ներառվելու ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման օրակարգում, որը կայանալու է հունիսի 20-ին՝ Բրյուսելում:
Ինչպես հայտնում է tass.ru-ն՝ պատժամիջոցների հարցը կքննարկվի ոչ պաշտոնական զրույցի ընթացքում:
Vesti.am