Foto

Վլադիմիր Պուտինը Սի Ցզինպինի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 25-ին Սի Ցզինպինի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Չինաստան: Հայտնում է life.ru-ն՝ հղում անելով նախագահի պաշտոնական կայքին:

Երկու երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային օրակարգի հիմնական հարցերը, ինչպես նաև համագործակցությունը տարածաշրջանային կազմակերպությունների հետ:

Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-չինական համապարփակ գործընկերության, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր:

Vesti.am