Foto

ԱՄՆ-ն չի լքի Սև ծովը՝ չնայած Ռուսաստանի բողոքներին

ԱՄՆ-ն պահպանում է իր ռազմական ներկայությունը Սև ծովում, չնայած Ռուսաստանի հայտարարությանն այն մասին, որ ծովի տարածքում պարեկություն իրականացնող ամերիկյան ականակիր նավը, խարխլում է տարածաշրջանային անվտանգությունը: Այդ մասին հայտնում է reuters.com-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսին:

«Մենք մտադիր ենք մնալ այնտեղ,-ասել է Ռեյ Մաբուսը՝ նկատի ունենալով Սև ծովը։ - Մենք պետք է զսպենք նրանց: Հիմնական պատճառը, որի համար մենք գտնվում ենք այստեղ՝  հնարավոր ագրեսիան կանխելն է»:

Vesti.am