Foto

Վլադիմիր Պուտին. «Աշխարհը լուրջ տրանսֆորմացիայի է ենթարկվում»

Աշխարհը լուրջ տրանսֆորմացիայի է ենթարկվում, խորքային փոփոխություններն ազդում են կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա: Այդ մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«Համաշխարհային տնտեսության աճը վերագործարկել դեռ չի հաջողվում, սակայն 2008-2009թթ. ճգնաժամից հետո հաջողվել է սահմանափակել պարտքի աճը և մասամբ կրճատել ֆինանսական մնացորդները»,-ընդգծել է նախագահը:

Բացի այդ, ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանը ու ԵԱՏՄ մյուս երկրները կողմ են Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, ԱՊՀ երկրների և մի շարք այլ պետությունների մասնակցությամբ մեծ Եվրասիական գործընկերության ստեղծմանը։

«ԵԱՏՄ-ն կարող է ներգրավել նոր գործընկերների՝ տեխնոլոգիական խնդիրների կատարման համար»,-ասել է նա:

Vesti.am