Foto

Ջեյմս Ուորլիքը կմասնակցի Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպմանը

Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի հունիսի 20-ին Ս. Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է ինքը՝ Ուորլիքը, «АПА» գործակալությանը: «Ես անհամբեր սպասում եմ այդ հանդիպմանը: Մենք հուսով ենք, որ կողմերը հանրագումարի կբերեն միջադեպերի ԵԱՀԿ քննության մեխանիզմների իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունները և կվերականգնեն խաղաղության համակողմանի համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասել է Ուորլիքը: ԵԱՀԿ ներկայացուցիչը նախօրեին ասել էր, որ կազմակերպությունը չի մասնակցում պետերբուրգյան հանդիպման կազմակերպմանը:

Vesti.am