Foto

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Արա Աբրահամյանին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Շնորհավորական նամակում մասնավորապես ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի օրվա առթիվ:

Այս տոնը կապված է մեր պետության կայացման հետ:

Այն  միավորում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, հպարտանում են նրա պատմական և մշակութային ժառանգությամբ, ցանկանում են նրա բարօրությունն ու բարգավաճումը:

Ռուսաստանի բարեկեցությունն ու ուժը միլիոնավոր մարդկանց աշխատանքը, տաղանդն ու եռանդն է, մեզանից յուրաքանչյուրի պատասխանատու աշխատանքը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր երկրում մարդիկ ապրեն երջանիկ և արժանապատիվ:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն գործերում և ամենայն բարիք»: namaknamak 1