Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշանակել է Պետական դումայի նոր գումարման պատգամավորների ընտրության օրը: Ընտրությունները կկայանան 2016 թվականի սեպտեմբերի 18-ին: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Փաստաթղթում ասվում է, որ «հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից»:
Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի ԿԸՀ դիմումը՝ լրացուցիչ 500 մլն ռուբլի հատկացնել Պետդումայի առաջիկա ընտրությունների կազմակերպմանը, Կրեմլը փոխանցել է կառավարությանը: Նա նաև ասել էր, որ կառավարությանը խնդրել է հնարավորության դեպքում այդ հարցով աջակցել ԿԸՀ-ին:
Vesti.am