«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Թարգմանչաց տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Ընթերցող Երևան» խորագրով գրքի ցուցահանդես-տոնավաճառը:
Վերջին վիճագրական տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում շուրջ 10-12 տոկոսով աճել է գրադարանների ընթերցողների թիվը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացված են տասնյակից ավելի հրատարակչություններ ու գրախանութներ՝ հայկական և արտասահմանյան գեղարվեստական, հոգևոր, մասնագիտական ու մանկական գրականությամբ, թարգամանություններով: Ցուցահանդեսը գործելու է հունիսի 15-ին և 16-ին: Մուտքն ազատ է: