Foto

Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են զարգացնել ռազմական համագործակցությունը

Ռուսաստանն ու Ադրբեջանը կզարգացնեն ռազմական համագործակցությունը, որը մեծ հեռանկարներ ունի: Այդ մասին այսօր՝ հունիսի 15-ին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է regnum-ը:

«Մեր ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում: 2016 թվականի մեր համագործակցության ծրագիրը բավական հագեցած է»,- ասել է Շոյգուն:

Հանդիպման ընթացքում երկու նախարարները  քննարկել են նաև միջազգային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում:

Vesti.am