«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, իր նեղ շրջապատի և քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաների հետ քննարկումներից հետո, կադրային կտրուկ որոշումներ է կայացրել ու երեկ արդեն անցել դրանց կատարմանը։
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում պաշտոնից ազատվելու են նաև քաղաքապետարանի առանցքային և գլխավոր վարչությունների պետեր ու ոչ միայն։
Այդ որոշումներից մեկն արդեն իրագործվել է․ Ավինյանը պաշտոնից ազատել է 2 թաղապետի»։









