Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրել են, որի հետևանքով Հանձնաժողովի անունից տեղադրվել են մեկնաբանություններ, նաև փորձեր են կատարվել սահմանափակելու տարբեր հրապարակումների մեկնաբանությունների հնարավորությունը։
Այս մասին հայտարարություն է տարածել Հանձնաժողովը։
«Տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի կողմից իրականացված ներքին ուսումնասիրության արդյունքում պարզվել են միջադեպի պատճառները։
Հանձնաժողովը հայցում է օգտատերերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։









