Foto

Չարենցավանի մոտ հայտնաբերվել են шտրճшնшկներ, шկшնшնետ, 30 шկшն, 5 նռնшկ և ավելի քան 3 հազար փшմփուշտ


Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Չարենցավան մտնող ճանապարհի հարակից այգում։

Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «ՌՊԳ» տեսակի ականանետ, 30 ական, 5 նռնակ, նռնակի պայթուցիչներ, տրոտիլ, տարբեր տեսակի և տրամաչափի 3034 փամփուշտ, պահեստատուփեր։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

Նոյեմբերի 12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Չարենցավան քաղաքի հին գերեզմանատուն տանող ճանապարհին գտնվող կիսաքանդ շինությունում։ Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 45 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման միջոցառումներն ու կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ: