Foto

Հորդանանում արգելափակել են Telegram-ը

«Telegram-ը հարթակ է տրամադրել ծայրահեղականության և արմատականության տարածման, ինչպես նաև կիբեռհանցագործությունների կատարման համար, ինչն անդրադառնում է ազգային անվտանգության վրա», - գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Al Mamlaka հեռուստաալիքը։

Վարչությունում պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է «թվային անվտանգության ամրապնդման և օգտատերերի պաշտպանության» ջանքերի շրջանակներում։ Թվային հարթակների օգտագործման հետ կապված ռիսկերի թվում վարչությունը նշել է սպառնալիքները, շանտաժը և հակաօրինական նյութերի տարածումը։

Գերատեսչությունը քաղաքացիներին կոչ է արել «զգուշություն ցուցաբերել սոցիալական ցանցերից օգտվելիս», կապի մեջ չմտնել անհայտ օգտահաշիվների սեփականատերերի հետ և չանցնել չստուգված աղբյուրների հղումներով։ Հակաօրինական գործողությունների և հրապարակումների մասին վարչությունը խորհուրդ է տվել հայտնել պաշտոնական խողովակներով։ Հրապարակված հայտարարության մեջ արգելափակման ժամկետն ու դրա վերացման պայմանները նշված չեն։