ՀՕՊ հերթապահ ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 533 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ընթացիկ տարվա նոյեմբերի 14-ի ժամը 20:00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 08:00-ն (Մոսկվայի ժամանակով) ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 533 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հստակեցրել են, որ անօդաչու սարքերը խոցվել են հետևյալ տարածքների երկնքում՝ Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կուրսկի, Լիպեցկի, Ռոստովի, Սարատովի, Տուլայի և Ուլյանովսկի մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի, Թաթարստանի և Ղրիմի երկնքում։
ԱԹՍ-ներ են խոցվել նաև Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների վրա։









