Foto

Մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալ. տնօրենը դիմել է ոստիկանություն

Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 46-ամյա Մարգարիտա Հ․-ն և հայտնել, որ Դուրյան թաղամասում գործող «Երևանի թիվ 57 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Լաուրա Գ․-ն և մեթոդիստ՝ Երևանի բնակիչ 38-ամյա Վարդուհի Հ․-ն փոխել են երեխաների հաճախումների մատյանում առկա գրառումները՝ ավելացնելով 5 երեխայի տվյալներ, քանի որ մանկապարտեզի ֆինանսավորումն իրականացվում է ըստ երեխաների թվաքանակի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Մարգարիտա Հ․-ն նաև հայտնել է, որ ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Երևանի բնակիչ 35-ամյա Արփինե Հ․-ն սպառնում է աշխատակիցներին՝ ասելով, որ նրանց կհեռացնի աշխատանքից։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ Մարգարիտա Հ․-ն «Երևանի թիվ 57 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ղեկավարն է։