«Ուրեմն թույլ տվեք ձեզ տալ ամենակարևոր հարցը։ Կցանկանա՞ք դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների մամուլի քարտուղարը, թե՞ պարզապես նախընտրում եք մնալ այդ անհեթեթ UFC-ում», – հարցրել է Թրամփը։
«Շնորհակալություն առաջարկի համար, սըր։ Ոչ, ոչ, ես չեմ ցանկանում զբաղվել քաղաքականությամբ», – պատասխանել է Ուայթը։
Թրամփը ժպտացել է և դուրս եկել սրահից՝ ասելով. «Ես վշտացած եմ այդ պատասխանից։ Ցտեսություն բոլորին»։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Քեթի Զաքարիան հոկտեմբերի 16-ին լքել է այն՝ պաշտոնավարելով ընդամենը 5 օր։ Նրանից առաջ շուրջ 1,5 տարի այդ պաշտոնը զբաղեցնում էր Քերոլայն Լևիթը, որի պաշտոնաթողության մասին հայտարարվել էր օգտոստոսին։









