Foto

Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Թեպետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ՔՊ ցուցակը գլխավորող՝ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանին զգուշացրել է, որ Գեւորգ Փարսյանին պարտվելը կարող է ծանր նստել անձամբ իր վրա, եւ Բաբայանն էլ կաշվից դուրս է գալիս ՔՊ-ի հաղթանակն ապահովելու համար, սակայն իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Կապանում, մեղմ ասած, իշխանության թեկնածուին շատ վատ են դիմավորում։ Տնից տուն այցելելիս Նարեկ Բաբայանին մասսայաբար մերժում են՝ ասելով, որ նա ժողովրդի մատից փուշ հանող չէ, անցած տարիներին իրենց խնդիրներով չի մտահոգվել, ով էլ դիմել է` նա չի ընդառաջել, հիմա ինչու պետք է իրեն ձայն տան։

Սակայն ՔՊ ավագանու ցուցակի առաջին կին թեկնածուն` Մարինա Ղազարյանը մեզ վստահեցրեց, որ իրենք շատ ջերմ ընդունելության են արժանանում կապանցիների կողմից, մարդիկ սիրով են իրենց ընդունում ու պատրաստ են իրենց վստահել։