«Հրապարակ»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է երկու վճռորոշ պայքարի՝ Աբովյանում ու Կապանում։ Կապանում ՔՊ-ն մրցելու է «Շանթ դաշինքով» առաջադրված Գեւորգ Փարսյանի հետ, այլ արբանյակ ուժեր չկան։Աբովյանում առաջադրվել են 4 ուժ՝ իշխող ՔՊ-ն, Էդուարդ Բաբայանը «Գործարար»-ով, Արթուր Հարությունյանը (Պալաչը) ՔԺԿ-ի՝ Լեւոն Շիրինյանի կուսակցության ցուցակով, եւ Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանը», որի թեկնածուն Ռուբեն Բանուչյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսնու եղբայրը։
«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ Պալաչին անձնագրայինը տեղեկանք չի տվել՝ չբավարարելուց Հայաստանում գտնվելու ցենզը։ Սահմանված է 48 ժամ՝ թերությունները վերացնելու, 5 օր՝ գրանցման համար։ Եթե վարչական դատարանը մերժի Հարությունյանի պահանջը, ՔՊ-ի հույսը կմնա Բանուչյանը, սակայն Բաբայանին հաղթելը հեշտ չի լինելու։