Գորիսում տեղացած առատ ձյունը վնասներ է պատճառել քաղաքի կանաչ տարածքներին և էլեկտրական ենթակառուցվածքներին։
Քաղաքի տարբեր հատվածներում ձյան ծանրության տակ բազմաթիվ ծառեր ու ճյուղեր են կոտրվել, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը, հայտնում է Syunik News-ը։
Ստեղծված իրավիճակի հետևանքով քաղաքի մի հատված զրկվել է էլեկտրամատակարարումից։ Հոսանքազրկված տարածքում կան նաև դպրոցներ և մանկապարտեզներ։









