Foto

ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

Հայաստանի համար ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին ասել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:

«Միացյալ Նահանգների համար այն կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև և առաջ է մղում կայուն, բարգավաճ և փոխկապակցված Հարավային Կովկասի հետ կապված մեր ռազմավարական շահը։ Միացյալ Նահանգները համոզված է, որ երբ հարևան երկրների միջև առկա են առևտրային կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելու։ Երբ ճանապարհն ու երկաթուղին հատում են սահմանները, դրանք սոսկ ապրանքներ չեն փոխադրում․ դրանք վստահություն են փոխադրում»,- նշել է նա։