Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 07:40-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Վրաերթից հետո Mercedes-ը բախվել է ճանապարհին տեղադրված ցուցանակին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում։









