Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Ալեքսանդր Սուբբոտինը հոկտեմբերի 22-ին հրավիրած «ԵԱՏՄ շուկայում արտադրանքի անվտանգության ապահովում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՏՄ ընդհանուր շուկայում հայ արտադրողների համար խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքն ընթանում է բավականին ինտենսիվ։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակող միջոցառումներին՝ Սուբբոտինն ասել է, որ հարցը քննարկվում է ԵՏՀ համապատասխան դեպարտամենտներում, ինչպես նաև առևտրի ոլորտում խոչընդոտների հարցերով պատասխանատու նախարարի հարթակում
Սուբբոտինի հավաստմամբ՝ հայկական կողմի խնդրանքով հանձնաժողով է ներկայացվել դիմում, որպեսզի առավել մանրամասն և հիմնավորված քննարկվի՝ արդյոք այդ միջոցառումները ճի՞շտ են կիրառվել։ «Մենք ակտիվորեն մասնակցում ենք աշխատանքներին առևտրի ոլորտում խոչընդոտների հարցերով պատասխանատու նախարարի հարթակում։ Այժմ նաև ակտիվ բանակցային գործընթաց է ընթանում երկկողմ մակարդակով», – ասել է նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։