Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց գողությունը կատարողների ինքնությունը։
Համայնքային ոստիկանները, համագործակցելով Արագածոտնի մարզի պարեկների հետ, հոկտեմբերի 18-ին, մայրաքաղաքի Ադոնցի փողոցում հայտնաբերեցին, շորթում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Եղվարդի բնակիչ 18-ամյա երիտասարդին։
Մայրաքաղաքի քրեական ոստիկանների հետ համագործակցության արդյունքում նրա հանցակից՝ Ալավերդու 19-ամյա բնակիչը, հայտնաբերվեց և ձերբակալվեց Արամ Խաչատրյան փողոցում։
Ոստիկանները պարզեցին, որ երիտասարդները նմանատիպ գործողություններ են կատարել նաև այլ մեքենաներից։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։









