Հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվեց առաջին NVB Frontier Forum-ը՝ փակ ձևաչափով միջազգային համաժողով, որը համախմբեց ներդրողների, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների և ոլորտային փորձագետների՝ քննարկելու տիեզերական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և էներգետիկայի զարգացման ու ներդրումային հեռանկարները։
«ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված ֆորումի առանցքում էին նոր տեխնոլոգիաների զարգացումն ու կիրառումը, և մասնավոր կապիտալի ներգրավումը։
«Տիեզերական տնտեսություն»թեմայի քննարկմանը մասնակցեցին EOS Space Technology-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Շիմոն Դվորսկին, Manifest Space-ի գլխավոր տնօրեն Նիք Օրենշտեյնը, իսկ քննարկումը վարեց GEN Space-ի գործադիր տնօրեն Կապիտան Ստեֆան Ռեկկին։
AI ենթակառուցվածքների քննարկման ընթացքում անդրադարձ եղավ հաշվողական հզորություններին, GPU ենթակառուցվածքներին և ներդրումներին։ Միջազգային փորձը ներկայացրեց NVIDIA-ի Omniverse ուղղության տնօրեն Դմիտրի Դուկան, իսկ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը՝ Firebird-ի տեխնիկական տնօրեն Հարութ Մարտիրոսյանը և Eleveight AI-ի տեխնիկական տնօրեն Արմեն Ռոստամյանը։
«AI ենթակառուցվածքի նախագծեր» Ֆորումի կարևոր թեմաներից էր մասնավոր շուկաների զարգացումը։
Մենք գործում ենք կապիտալի և տեխնոլոգիաների հատման կետում, որտեղ ներդրումային յուրաքանչյուր հնարավորություն պահանջում է ոլորտի և դրա զարգացման միտումների խորքային ըմբռնում։
Տիեզերական տեխնոլոգիաների կամ առաջադեմ էներգետիկայի նման ոլորտներում ներդրումային որոշումներ կայացնելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե կոնկրետ ինչ է մշակվում ու կառուցվում, և ովքեր են կանգնած այդ գործընթացների հետևում։ Հեռվից դա գնահատելը բավականին դժվար է։
«Ֆորումի նպատակն է մեկ օրվա ընթացքում հնարավորինս կրճատել այդ հեռավորությունը՝ ներդրողներին անմիջականորեն կապելով այն մարդկանց հետ, որոնք հենց իրենք են ստեղծում և զարգացնում այդ տեխնոլոգիաները»։ նշեց New Venture Brokerage-ի տնօրեն Մարիաննա Մովսեսյանը։
NVB Frontier Forum-ը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի կապը միջազգային տեխնոլոգիական և ներդրումային էկոհամակարգերի հետ՝ ձևավորելով հարթակ նոր տեխնոլոգիաների և դրանց շուրջ ստեղծվող ներդրումային հնարավորությունների համար։
New Venture Brokerage-ը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը մասնավոր ներդրողներին, բիզնեսներին և ինստիտուցիոնալ հաճախորդներին հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել համաշխարհային ֆինանսական շուկաներում՝ մեկ հարթակում համադրելով հանրային և մասնավոր ներդրումային հնարավորություններն ու ֆինանսական ծառայությունները։









