ԱՄՆ-ն իրեն անպարտելի է համարում, սակայն գոյություն ունեն բարձրագույն ուժեր, որոնք կարող են տեղը դնել այս աշխարհի հզորներին։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լրագրողների հետ շփման ընթացքում Լուկաշենկոն քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Իրանում։
«Վերցրին, ռմբակոծեցին երկիրը որոշակի քաղաքներում, սպանեցին երկրի ղեկավարությանը, և նրանք խոսում են դրա մասին ու պարծենում դրանով։ Սա ի՞նչ բան է:
Այո, նրանք հիմա հզոր են, հասկանում են, որ չկա այն ուժը, որը կարող էր կանգնեցնել իրենց։ Սխալվում են: Բոլորը աստվածասեր են, աստվածապաշտ: Իսկ Աստված տեսնում է և շատ ուժեղ կհարվածի գլխին։ Ուստի այստեղ պետք է ավելի զգույշ լինել։ Մենք հստակ չգիտենք, բայց բնության մեջ շատ ուժեր կան, որոնք կարող են տեղը դնել այս աշխարհի հզորներին։ Դա պետք է հիշել»,- ասել է Լուկաշենկոն:









