Foto

Ոստիկանները հայտնաբերել են 804 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և կանեփի բույսեր

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում հոկտեմբերի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ստեփանավան քաղաքի 46-ամյա բնակիչը աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պատրաստում և օգտագործում է թմրամիջոց։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

46-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տնակի հարակից ցախանոցում հայտնաբերվել են 804 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և կանեփի բույսեր։
Ստեփանավանի բնակիչ 46-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Կատարվում է նախաքննություն: