Թումանյանի անվան զբոսայգում հունիսի 11-ին կայացել է «Հացը լեռներում» տոնածիսական կերակուների փառատոնը: Ներկայացվել են տաղավար տոներն իրենց ավանդական ուտեստներով, այդ թվում՝ Նավասարդ, Բուն բարեկենդան, Սուրբ Սարգիս, Համբարձման տոն, Վարդավառ, Խաչվերաց, Սուրբ ծնունդ, Ծաղկազարդ, Տյառնընդառաջ և այլ տոներ: ԼՂՀ Քաշաթաղի Լեռնահովիտ համայնքի ներկայացուցիչների կողմից տաղավարներում նաև արցախյան խոհանոցն է ներկայացվել: Միջոցառմանը մասնակցել է մշակութային, ուսումնակրթական և խոհարարական արվեստի առաջատար 21 ընկերություն, այդ թվում՝ «Տերյան մշակութային կենտրոնը», «Մեգերյան կարպետ» ընկերությունը, Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանը, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն, Երևանի հայ-հունական պետական քոլեջը, Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանը, ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնարանը, «Հատիս» խոհարարական թիմը, «Արարատ հոլը»՝ Անիի Բագրատունյաց թագավորության խոհանոցով, «Բայազետ», «Իբիցա», «Արվասար», «Ծիրանի», «Ակումբ», «Ոսկեվազի գինու գործարան» ընկերությունները: