Foto

COP17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն կլինի, Ադրբեջանի մասով տեղեկություն չունեմ. Փաշինյան

Ես գիտեմ, որ COP17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, իսկ Ադրբեջանի մասով, այս պահի դրությամբ, հաստատման տեղեկատվություն ինձ չի հասել, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիրների պնդումներին, թե ծախսերը չհիմնավորված են, Փաշինյանը նշեց. «Որտեղ փող է ծախսվում, այնտեղ միշտ էլ կոռուպցիոն ռիսկ կա և մեր խնդիրը կոռուպցիոն ռիսկերը կառավարել ն է։ Այսինքն, դրա համար կան օղակներ,  վերահսկող մարմիններ, էլ չեմ ասում, որ կառավարությունը, որոշումներ կայացնելիս, այս բոլոր ռիսկերը հաշվի է առել և ստեղծել է ընթացակարգեր՝ ՄԱԿ-ի ընթացակարգերի շրջանակներում»։

 Ըստ նրա՝ հարցն այն է, թե որքանով էր նպատակահարմար այս միջոցառումը ՀՀ-ում անցկացնելը. «Կարծում եմ՝ սա շատ կարևոր ներդրում է ՀՀ զարգացման գործում։ Տասնյակ հազարավոր փոքր և միջին ընկերություններ գումար վաստակալելու  հնարավորություն են ստանում»։

 Նա նշեց, որ COP17-ի շրջանակում հոկտեմբերին ավելի քան 15 հազար մարդ է գալու ՀՀ , որով ՀՀ ճանաչելիությունն է բարձրացվելու. «Համոզված ենք, որ ծախսված ամեն լումա ի վերջո մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպան և վերադառնալու է ՀՀ պետական բյուջե»։