Foto

Կառավարությունը մաքսատուրքից կազատի գինեգործական համալիր կառուցող ընկերությանը

Կառավարությունը մաքսատուրքից կազատի «Թադեուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում:
 
Ըստ Կառավարության հիմնավորման՝ արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 94 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 109 մլն դրամ։
 
«Թադեուս» ընկերությունը Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում գտնվող 18 հա հողամասի վրա նախատեսում է կառուցել գինեգործական համալիր 30 000 շիշ արտադրողականությամբ և 8 հա Արենի սորտի խաղողի այգիներով:

Նշենք, որ ընկերությունը 3 տարվա գործունեություն ունի, հիմնադրվել է 2023 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 2,5 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և 500 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման համար:
 
Ընկերությունում առկա է 6 աշխատատեղ 400 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։