Սերգեյ Լավրովը կայցելի Բաքու
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի կմասնակցի Բաքվում կայանալիք՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովին։
«Միջոցառման ընթացքում կքննարկվեն ԱՓՎՄԽ-ի հետագա զարգացման հարցերը, այդ թվում՝ եվրասիական տարածքում բազմահարթակ համագործակցության ընդհանուր համակարգում դրա ներգրավման համատեքստում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։